Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»

ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»
03.06.2014 | 12:51

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չէ», - ասել է խորհրդարանի խոսնակը: Անցած տարեվերջին Գալուստ Սահակյանը պնդում էր, թե Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հարցն անգամ քննարկվել չի կարող: Այդ հիշեցմանն ԱԺ նախագահն արձագանքել է. «Որպես Հայաստանի մաքսային տարածք, բնականաբար, Ղարաբաղը նույն կարգավիճակով կլինի, ինչ այսօրվա գործառույթներն են: Այսինքն` այն պատկերը, որ Ղարաբաղում մաքսակետ կլինի և այլն, և այլն, նման խնդիրներ չեն կարող լինել»: «Ազատության» հարցին, թե նշանակում է իր ասածը, որ ԼՂ-ն դեֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դեյուրե` ոչ, Սահակյանը պատասխանել է. «Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորը… ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն»:
Հարցին, թե ի'ր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս է, թե ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ղարաբաղը մեզ համար այսօր հոգևոր արժեք է և մեր դիվանագիտության հիմնական թեման է, և Հայաստանը որևէ վտանգավոր փոխհարաբերությունների որևէ կառույցի կամ պետության հետ չի գնա` եթե դա Ղարաբաղի խնդրին ինչ-որ մի բանով կվնասի»:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ